Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Դալայ լաման նշել է ընկճախտի դեղամիջոցը

Դալայ լաման նշել է ընկճախտի դեղամիջոցը
15.05.2018 | 13:49

Ընկճախտի արմատը ժամանակակից աշխարհում կրթության մատերիալիստական համակարգն է, և դրա փոփոխությունը՝ «զգացմունքների հիգիենայի» դասավանդման հիման վրա լավագույն դեղամիջոցն է մարդկությանը պատած հիվանդությունից` ասել է Դալայ լաման՝ հնդկական Դհարամսալա քաղաքի նստավայրում ռուս գիտնականների հետ հանդիպման ավարտին:
«Կարծում եմ՝ այսօր այդ խնդրին մարդիկ բախվում են ամենուր, այդ թվում և Հնդկաստանում, որտեղ ես ապրում եմ: Ժամանակակից կրթությունը չափազանց ակնհայտ նյութական ուղղվածություն է կրում»,- ասել է Տիբեթի հոգևոր առաջնորդը:
Նրա խոսքով՝ կրթական նման համակարգի միջով անցած մարդիկ իրենց կյանքը կառուցում են նյութական արժեքների շուրջ, և երբ էմոցիոնալ խնդիրների են բախվում իրենց ներքին կյանքում, չգիտեն ինչպես լուծել:

Դիտվել է՝ 1161

Մեկնաբանություններ